Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը ստորագրվել է 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում, առաջին փաստաթուղթն էր, որը հստակեցրեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված իրավունքները և պարտադիր ուժ հաղորդեց դրանց: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսվում են բացարձակ իրավունքներ, որոնք երբեք չեն կարող խախտվել Մասնակից պետությունների կողմից. այդ իրավունքներից են կյանքի իրավունքը և խոշտանգման արգելքը: Կոնվենցիան պաշտպանում է նաև որոշ այնպիսի իրավունքներ և ազատություններ, որոնք կարող են սահմանափակվել միայն օրենքով, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, օրինակ՝ անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքը, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքի հարգման իրավունքը:
Արձանագրությունների ընդունմամբ մի շարք իրավունքներ են ավելացվել տեքստի սկզբնական տարբերակին, որոնք վերաբերում են, մասնավորապես, մահապատժի վերացմանը, սեփականության պաշտպանությանը, ազատ ընտրությունների իրավունքին և տեղաշարժի ազատությանը:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը
Նախադեպային պրակտիկան
Կոնվենցիայի ազդեցությունը
Կոնվենցիան՝ արդիական փաստաթուղթ
Կոնվենցիայի համակարգի բարեփոխումները
Հավելված 1. Համառոտ տեղեկություններ կոնվենցիայի մասին
Հավելված 2. Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության կոնվենցիան
Հավելված 3. Կարևոր տարեթվեր
Հավելված 4. Կոնվենցիային կից արձանագրությունները
Հավելված 5. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրումների և վավերացումների ցանկը (համաձայնագիր թիվ 005)